Հայտնի հայտարարությունից հետո ԱԺ նույն խմբակցության անդամ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» ղեկավարները չեն հանդիպել՝ քննարկելու եւ հաշտության եզրեր գտնելու։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
««Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ պարզ կլինի «Ժառանգության» վարչության եւ խմբակցության համատեղ նիստում՝ հոկտեմբերի 21-ին։ «Այժմ հանդիպումներ, բանակցություններ չկան»։ Նշենք, որ «Ազատ դեմոկրատներն» ավելի հակված են հաշտության»,- գրում է «Ժամանակը»։




























