Սիրահարված ռուսը սիրո խոստովանություն է գրել պետական դրոշի վրա եւ հայտնվել բանտում: Ճիշտ է, պատմում են, որ դա անելիս տղան գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Հայտնի չէ՝ ուղերձը սիրելիին հասել է, թե ոչ:

Ըստ «Տրուդ» թերթի` սիրած աղջկան սիրո արտասովոր խոստովանություն անելու համար տղան  ճաղերի հետեւում կանցկացնի 4 ամիս:

Ալբազինկա գյուղում տղամարդն ալկոհոլի ազդեցության տակ որոշել է տպավորություն թողնել սիրած աղջկա վրա, գյուղապետարանի շենքի վրայից հանել է պետական դրոշը, վրան սիրո խոստովանություն գրել: Նա պատմել է, թե չի հիշոմ՝ հետո որտեղ է թողել դրոշը:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Ռուսաստանի պետական դրոշի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ: