Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով հոկտեմբերի 18-ին արտակարգ վայրէջք է կատարել Բուխարեստի օդանավակայանում։ Այդ մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:
Ինչպես գրում է «Նովոստի Գռուզիան», նախագահական Boieng-ը մեկնել էր ցերեկը 15:00-ին, սակայն 20 րոպե անց հետ էր վերադարձել «Օտոպեն» օդանավակայան: Վերադարձի որոշումն ընդունվել էր ինքնաթիռի օդաչուների կողմից: «Օտոպեն» միջազգային օդանավակայանի մամլո քարտուղար Վալենտին Իորդակը հայտնել է, որ անցկացվել է ինքնաթիռի համակարգերի ստուգում, նախագահի մեկնումը կկայանա ուշ գիշերը:
Բուխարեստ վերադանալուց հետո Սահակաշվիլին վերադարձել է նույն հյուրանոց, որտեղ կանգ էր առել Ռումինիայի մայրաքաղաքում Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսին մասնակցելու ընթացքում:



























