ՄԱԿ-ի ԳԱ-ն ընտրել է ԱԽ-ի ոչ մշտական նոր անդամների: Նրանք են Ավստրալիան, Արգենտիան, Լյուքսեմբուրգը, Ռուանդան եւ Հարավային Կորեան:
ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդհանուր առմամբ 15 պետություն կա, որոնցից 5-ը մշտական անդամներ են (Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան): Մնացած 10-ն ընտրվում են քվեարկությամբ:
ԱԽ-ի ոչ մշտական անդամ դառնալու համար յուրաքանչյուր թեկնածու երկիր պետք է հավաքի ՄԱԿ-ի անդամ պետությունների ձայների երկու երրորդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Աֆրիկական պետությունների տեղին, որն այժմ զբաղեցնում է ՀԱՀ-ը, հավակնել են նաեւ Տանզանիան եւ Կոնգոն: Լատինական Ամերիկայի եւ կարիբյան շրջանի երկրներից , բացի Արգենտինայից, Կոլումբիայի ներկայիս տեղի համար հայտ էին ներկայացրել Բարբադոսը եւ Կուբան: Գերմանիայի եւ Պորտուգալիայի ներկայիս տեղերը վիճարկել են Ավստրալիան եւ Լյուքսեմբուրգը, նաեւ՝ Ֆինլանդիան: Ասիական երկրներից Հնդկաստանի տեղին հավակնել են Կորեայի հանրապետությունները, Բութանը եւ Կամբոջան:




























