ԱՄՆ-ի կառավարությունը 12 միլիոն դոլար պարգեւատրում է խոստացել «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ հովանավորողների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն հայտնողներին: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի եւ Հետաքննության Դաշնային Բյուրոյի համատեղ մամուլի հղորդագրության մեջ
Խոսքը վերաբերում է Մուհսին ալ-Ֆադխլիին, ով ամերիկյան իշխանությունների տվյալներով, տեղյակ է եղել 2001 թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստական աշխատանքներին եւ նրա աջ ձեռքին` Ադել ալ-Խարբիին: Վերջինիս Ամերիկայում մեղադրում են Հարավային Ասիայի ահաբեկիչներին ֆինանսական հոսքերի կազմակերպման մեջ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Մուհսին ալ-Ֆադխլին եւ Ադել ալ-Խարբին փնտրվում են նաեւ Սաուդիան Արաբիայի եւ Քուվեյթի կողմից:
«Արդարադատության ուղարկելու պարգեւատրում» ծրագիրը ԱՄՆ-ում գործում է 1984 թ-ից: Նրա շրջանակներում 100 միլիոն դոլարով պարգեւատրվել են մոտ 70 անձինք, ովքեր ամերիկյան իշխանություններին տեղեկատվություն են փոխանցել ահաբեկիչների մասին:




























