Ամերիկյան Google Inc ինտերնետ ընկերության բաժնետոմսերի արժեքը 8 տոկոսով իջել են հաշվետվության վաղաժամ հրապարակման հետեւանքով: Հաշվետվությունը վաղաժամ է հրապարակվել  աշխատակիցներից մեկի թույլ տված սխալի պատճառով, փոխանցում է Reuters-ը:

BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ընկերությունը եռամսյակի հաշվետվության առաջին տարբերակի բացահայտման  պատասխանատվությունը, որը պետք է ի հայտ գար բիրժային վաճառքից հետո, բարդում է PR Donnelley պարբերականի վրա: Սխալի արդյունքում ինտերնետ-որոնող Google-ի բաժնետոմսերի վաճառքը կանգնեցվել է 2 ժամով:

Արդյունքները գոհացուցիչ չեն եղել Ուոլ-սթրիթի համար, վաճառքի ընթացքում Google-ի բաժնետոմսերը կոցրել են իրենց արժեքի 8 տոկոսը:

Google-ի ֆինանսական հաշվետվության համաձայն, ընկերության եկամուտը 2012-2013 թթ-ի ֆինանսական տարվա  առաջին եռամսյակի համար` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ իջել է 20 տոկոսով ` կազմելով 2,17 միլիարդ դոլար:

Google-ի շահույթը ավելացել է 45 տոկոսով` հասնելով մինչեւ 14,1 միլիարդ դոլար: Ընկերության օպերացիոն շահույթը  ավելացել է 27 տոկոսով, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ընկերությունը նաեւ հաշիվ է տվել իր կողմից առաջարկվող գովազդների արժեքի նվազման մասին. մեկ սեղմումի արժեքը  նվազել է 3 տոկոսով: