Նշանավոր ռուս դերասան, ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Վլադիմիր Մենշովը հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը Մոսկվայում վթարի է ենթարկվել: Նրա մեքենային բախվել է մեկ այլ մեքենա: Բարեբախտաբար հարվածը ուժեղ չի եղել, եւ ոչ ոք չի տուժել:

«Մենշովի խոսքով, նա իր BMW մակնիշի ավտոմեքենայով կանգնել է կարմիր լոյսի տակ, ինչից հետո իր մեքենային հետեւից հարվածել է մեկ այլ մեքենա»,-ՌԻԱ Նովոստիին պատմել է իրավապահ մարմինների աղբյուրը: Նա ավելացրել է, որ վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Մեքենաները տեխնիկական վնասվածքներ են ստացել: