Հանրապետական Միթ Ռոմնին նախագահի պաշտոնի համար նախընտրական մրցավազքում առաջ է անցնում գործող նախագահ Բարաք Օբամայից:

«Գելափի» անցկացրած հասարակական կարծիքի հարցումների արդյունքում ընտրությանը մասնակցելու մտադրություն հայտնած քաղաքացիների

52%-ը նախընտրել է Ռոմնիին, իսկ Օբամայի ցուցանիշն ընդամենը  45% է, հայտնում է «Ռոսբալտը»:

Եվ սա այն պարագայում, երբ հոկտեմբերի 17-ին Օբաման դարձել էր  երկրի գերագույն պաշտոնի թեկնածուների հեռուստաբանավեճերի երկրորդ փուլի  հաղթող:

CNN-ի տվյալներով, Օբամայի ելույթը դուր է եկել հեռուստադիտողների 46%-ին, Ռոմնիին ձայն էր տվել հեռուստադիտողների 39%-ը: