Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ իրավապահ մարմինները հոկտեմբերի 18-ի երեկոյան իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում Գարաչուխուր գյուղում ձերբակալել են քրեական 30 հեղինակությունների:
Ձերբակալվածների թվում կան հեղինակություններ, ովքեր ժամանել են Վրաստանից եւ Ռուսաստանից, ասվում է ԱՊԱ գործակալության հաղորդագրության մեջ:
Trend-ը փոխանցում է, որ հոկտեմբերի 18-ին Գարաչուխուրում փոխհրաձգություն է տեղի է ունեցել իրավապահ մարմինների եւ զինված մարդկանց միջեւ: Իրավապահ մարմինների աղբյուրը գործակալությանը հայտնել են, որ զոհեր եւ վիրավորներ չկան: «Յագմուր» ռեստորանում տեղի ունեցած հատուկ գործողությունը իրականացրել է Ադրբեջանի` Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը:




























