Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Քրիստափորի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 19-ին, ժամը 02.16-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոռ» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-21110» մակնիշի Լ 3836 պ/հ (վարորդ` 27-ամյա Էդգար Ավագյան) եւ «Ֆորդ-մուստանգ» մակնիշի 26 ՍՏ 666 պ/հ (վարորդ` 40-ամյա Մանվել Երանոսյան) ավտոմեքենաները։ Պատահարի հետեւանքով վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Հասանելի է
русскийՏեղադրություն


























