Կրասնոյարսկում ամուսինները մերկ վիճակում ցած են նետվել ութերորդ հարկի իրենց բնակարանի պատուհանից:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ի գիշերը` Կրասնոյարսկի Օկտյաբրսկայա շրջանում: Կատարվածի մասին ոստիկանությանը հայտնել է պատահական անցորդը:

Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոյարսկի շրջանի մամուլի ծառայության հաղորդմամբ`  պատուհանից վայր են ընկել 29-ամյա տղամարդն ու նրա 29-ամյա կինը: Տղամարդը հիվանդանոցում մահացել է, կինը վերակենդանացման բաժանմունքում է` ծայրահեղ ծանր վիճակում: Նրա կյանքի համար պայքարում են բժիշկները: Զույգը մանկահասակ երեխա ունի, որը դեպքի պահին եղել է պապիկի տանը:

Քննիչները ամուսինների բնակարանում մեծ թվով բույսեր են հայտնաբերել,  որոնք, ենթադրվում է, հոգեմետ ազդեցություն ունեն:  Նաեւ հայտնաբերել են հալյուցինագեն հատկանիշներով սնկեր, հայտնում է topnews.ru-ն` վկայակոչելով «Ինտերֆաքսին»:

Այժմ քննիչներին մնում է պարզել` տղամարդն ու կինը պատահաբար են վայր ընկել, թե ինքնասպանության նպատակով: Չի բացառվում, որ նրանք այդ քայլին դիմեին թմրեցնող միջոցների ազդեցության տակ: