ԱՄն-ում կալանավորել են տարեց կնոջը, ով պոկել է Բարաք Օբամայի պաստառը, որտեղ նախագահին Հիտլերի բեղեր են ավելացրել: Կնոջը վիրավորել է նացիստի կերպարով ԱՄՆ-ի նախագահի պատկերը:
Ինչպես հաղորդում է NBC Connecticut-ը, 80-ամյա Նենսի Լեկը պոկել է Օբամային հակաքարոզող երեք ցուցանակ եւ ձերբակալվել է գողության եւ հասարակական կարգի խախտման մեղադրանքով: Ինչպես բացատրել է Նենսին, ծեր կինը հասկացել է, որ նրան կորղ են տհաճություններ հետապնդել, սակայն կինը չէր կարող իրեն այլ կերպ պահել, քանի որ վերապրել է Երկրորդ աշխարհամարտը»
Ավելի ուշ Նենսի Լեկին ազատ են արձակել, ով խոստացել է դատարան ներկայանալ հաջորդ շաբաթ: Մեղադրական դատավճիռ կայացվելու դեպքում կնոջը մինչեւ երեք ամիս ազատազրկում է սպառնում, գրում է «Լենտա.ru»-ն:



























