Հանդուրժողականության ու կրեատիվի հրաշքներ են ցուցաբերել «Աշխատավոր ներգաղթյալի տեղեկատու»-ի ստեղծողները, որը լույս է տեսնում Սմոլնովի հովանավորությամբ` «Հանդուրժողականություն» քաղաքային պաշտոնական ծրագրով:
Գրքույկի բաժիններից մեկում Ռուսաստան ժամանած օտարերկրացիները պատկերվել են աշխատանքային գործիքների տեսքով` ցախավել, մուրճ, ցախավել, բահ եւ այլն, ընդ որում այդ գործիքները փոխարինում է նրանց գլուխները: Հետաքրքիր է, որ գրքույկի մեկ այլ նկարում պատկերված են «աբորիգեններ»` ոստիկանի, բժշկի եւ սիրալիր կնոջ տեքով, ովքեր եկվորներին դիմավորում են «Պուլկովոյում»: Նրանք նկարված են սովորական մարդկանց տեսքով, մարդկային գլուխներով, այլ ոչ ցախավելների եւ այլ գործիքների գլուխներով, գրում է «Ռոսբալտը»:
Ինչպես հաղորդում է neva24-ը, Սմոլնին ձեռքերը լվացել է եկվորների գրքույկից: «Հանդուրժողականության» կայքում հաղորդվում է, որ «Աշխատավոր ներգաղթյալի տեղեկատուն» ստեղծել է ոչ թե Պետերբուրգի գրասենյակը, այլ «Հայացք ապագային» հասարակական կազմակերպությունը, որոնք ծրագրեր են իրականացնում հասարակության մեջ եկվորների ադապտացման ուղղությամբ:































