Քանի որ Թուրքիան Սիրիայի համար փակել է իր օդային տարածքը,  «Սիրիական ավիաուղիներ» պետական ընկերությունը Երեւան-Հալեպ եւ հետադարձ չվերթները կիրականացնի Իրանի եւ Իրաքի օդային տարածքով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են «Սիրիական ավիաուղիների» երեւանյան գրասենյակից:

Հարցին, թե երթուղին երկարելու հետ կապված հնարավոր է տոմսի սակագնի ավելացում, ընկերության աշխատակիցը պատասխանեց, որ այս պահին սակագները նույնն են, սակայն չի բացառվում, որ առաջիկայում փոփոխություններ լինեն: Նա նաեւ հաստատեց, որ ավիաընկերությունը շարունակում է  Երեւան-Հալեպ եւ հետադարձ ամենշաբաթյա կանոնավոր չվերթները:

Նշենք, որ 2 ուղղությամբ տոմսի գինը կազմում է  145 հազ. դրամ  (մոտ 350 դոլար) էկոնոմ դասի համար, 231 հազ. դրամ` բիզնես դասի: