Սիրահար պատանին սիրելի աղջկան ծաղկեփունջ նվիրելու համար մարդ է սպանել: Համենայն դեպս, նա հարցաքննության ժամանակ այդպես է ասել:

Ոստիկանները ձերբակալել են Նովոսիբիրսկի բնակչին` կասկածանքով, որ մտել է առեւտրային տաղավար, կրակել վաճառողին եւ 1300 ռուբլի գողացել: Հարրցաքննության ընթացքում երիտասարդը խոստովանել է, որ այդ քայլին դիմել է սիրած աղջկան ծաղկեփունջ գնելու համար, հայտնում է  «Ինտերֆաքսը»:

Սպանելով կրպակի վաճառողին`26-ամյա Եվգենի Գրեբենկովն ուղեւորվել է սիրելիի համար նվեր գնելու, որին մտադիր էր ամուսնության առաջարկ անել: Սակայն երիտասարդների երջանկությունը երկար չի տեւել: Փեսացուի տանն իրավապահներ են հայտնվել, հաղորդում է LifeNews-ը:

Տուժածը, պարզվում է, վաճառողը չի եղել, այլ հանգամանքնեի բերումով պատահաբար խանութում հայտնված մեկը: Քույրը խնդրել է ժամանակավոր փոխարինել իրեն, մինչեւ երեխային կերակրի: Երբ կինը վերադարձել է, եղբորը գտել է մահացած վիճակում: ՆԳՆ տարածաշրջանային ԳՎ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ վաճառողը Ղրղըզստանի բնակիչ էր:

Նշվում է, որ դրանից հետո նովոսիբիրսկցին եւս մեկ հարձակում է կատարել, այս անգամ զոհը բանջարեղեն վաճառողն էր դարձել: Երիտասարդը դանակի սպառնալիքով գումար է պահանջե;, բայց վերջինս չի ունեցել: