PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հոկտեմբերի 18-ի երեկոյան Թուրքիայի Աղրը նահանգի Ալաշկերտի շրջանում պայթեցրել է դեպի Էրզրում ձգվող Իրան-Թուրքիա գազատարը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ տեղի ունեցած հզոր պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որի բարձրությունը հասել է տասնյակ մետրերի։ Այդ ընթացքում գազի հոսքն անջատել են, որից հետո միայն հաջողվել է հրդեհը մարել։

Ավելի ուշ, պայթյունը կազմակերպած PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար գործողությունների դուրս եկած թուրք զինվորականների ռազմական մեքենան հայտնվել է տեղադրված ականի վրա եւ պայթել։

Պայթյունի հետեւանքով 28 զինվորական վիրավորվել են, որոնցից 10-ը ծանր վնասվածքներով տեղափոխվել են Էրզրումի հիվանդանոց։