Հայաստանը միացել է Զբոսաշրջության միջազգայի  կազմակերպության` UNWTO-ի Զբոսաշրջային էթիկայի համաշխարհային օրենսգրքին: Համաձայնության ստորագրման հանդիսաավոր արարողությանը մասնակցել են Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, UNWTO-ի գլխավոր տնօրեն Թալեբ Ռիֆանը, ինչպես նաեւ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:

Օրենսգրքում հիմնական  շեշտը դրվում է պատասխանատու եւ կայուն զբոսաշրջության կազմակերպմանը: Համաձայնությունը ուշադրությունը սեւեռում է  մարդու իրավունքների պատշպանությանը, քաղաքականության սոցիալական կողմնորոշմանը եւ բնապահպանական պատասխանատվությանն ու մշակութային արժեքների պահպանությանը: Մասնակիցները պարտավորվում են իրենց գործունեության շրջանակում  տարածել օրենսգրքի դրույթները եւ ազգային կառավարության առաջ դրույթների կատարման հաշվետվություն տալ :

Զբոսաշրջային էթիկայի համաշխարհային օրենսգիրքը(Global Code of Ethics for Tourism) UNWTO-ի կողմից ընդունվել է 1999 թ-ին: