Ամերիկացի գիտնականները հերթական փորձարկումն են իրականացրել մկների նկատմամբ եւ գտել են կյանքը երկարացնելու միջոցը: Նրանք գենետիկորեն ձեւափոխված մկներ են աճեցրել, որոնք իրենց ցեղակիցներից ավելի երկար են ապարել: Կենդանիների օրգանիզմը ավելի շատ է արտադրել աճի գործոն` ֆիբրոբլաստ 21(FGF21), որը իր հերթին նավզեցնում է քաշը առանց որեւէ դիետայի եւ ֆիզիկական վարժության:
Նախկինում բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սննդի սահմանափակումը կարող է երկարացնել կենդանիների կյանքի տեւողությունը: Տեխասի համալսարանի Բժշկական կենտրոնի գիտնականներին հաջողվել է դրական արդյունք գրանցել եւ ավելացնել գենետիկորեն ձեւափոխված մկների կյանքի տեւողությունը առանց որեւէ դիետաների:
Արուների կյանքի տեւողությունը երկարել է 30 տոկոսով, իսկ էգերինը` 40 տոկոսով: Այն դեպքում, երբ հազվադեպ մկներ ապրում են մինչեւ 3 տարի, հատուկ աճեցված էգերը ապրել են գրեթե 4 տարի, գրում է «ՌԲԿ daily»-ին:




























