Ստամբուլում հոկտեմբերի 19-ին, ժամը 11։17-ին  3,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ստամբուլի Բույուքչեքմեջեյի շրջանում՝ 7 կմ խորության տակ։ Երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության պետ Մուրադ Նուրլուն հանդես է եկել հայտարարությամբ՝ ժողովրդին հանդարտության կոչ անելով։ Նա պնդել է, թե տեղի ունեցածը նախաերկրաշարժ կամ հետցնցում չէր եւ անհանգստանալու առիթ չկա։