Աստծո եւ կրոնի մասին Էյնշտեյնի ձեռագիր նամակը eBay աճուրդում վաճառվել է  մեկնարկային գնով`3 մլն դոլար: 2008թ. նամակն աճուրդում վաճառվել էր ընդամենը  404 հազար դոլարով: Սակարկություններն սկսել էին հոկտեմբերի 8-ից եւ շարունակվել մինչեւ հոկտեմբերի 18-ը: Մեկնարկային գինն էր  3 մլն դոլար:

Չնայած փորձագետների ակնկալած աշխուժությանը, լոտն ընդամենը երկու հայտ է ստացել, գրում է gazeta.ru-ն:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, նամակը հասցեագրված է փիլիսոփա Էրիխ Գուտկինդին: Ավելի վաղ նա Էյնշտեյնին ուղարկել էր իր «Ընտրիր կյանքը. հարության աստվածաշնչյան կոչը» աշխատությունը` խնդրելով կարծիք հայտնել: Պատասխանում ֆիզիկոսը գերմաներենով իր տեսակետն է հայտնել Աստծո եւ Աստվածաշնչի մասին: Նամակում ասվում է, որ «հրեաների եւ քրիստոնյաների Սուրբ գիրքը ոչ ավելին է, քան «պատվական, բայց, միեւնույն է, պարզունակ լեգենդների հավաքածու, որոնք, այնուամենայնիվ, բավական մանկական են (բովանդակությամբ)»: