«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլիին համեմատելը տեղին չէ: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Սահակյանին զարմացնում է այլ պետությունների դեպքերն անվերջ Հայաստան «տեղափոխելը»:

««Արաբական գարնանից» հետո ասում էին` նույնը տեղի կունենա Հայաստանում, Ուկրաինայում ինչ-որ գունավոր հեղափոխություն տեղի ունեցավ, ասում էին այստեղ էլ կլինի, այժմ Վրաստանի իրադրությունը… Իրականում Հայաստանի եւ Վրաստանի իրավիճակներն արմատապես տարբեր են: Հայաստանում քաղաքական ուժերը փորձում են ժողովրդին դուրս բերել փողոց, Վրաստանում ժողովուրդն ինքն է փողոց դուրս գալիս, հետո էլ` առաջնորդ ընտրում», - ասել է Սահակյանը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի