Հայաստանում Ռուսաստանի ջատագովները իրականում Արեւմուտքի գործակալներ են: Հոկտեմբերի 19-ին լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա կարծիքով ինչքան շատ են այս կամ այն քաղաքական ուժերը գովաբանում Պուտինին եւ Ռուսաստանին, այնքան այն ձեռնտու է Արեւմուտքին:
«Ռուսաստանը դժգոհ է այդ իրավիճակից եւ նեղանում է հայերից, չհասկանալով, որ ինքն է ծնունդ տվել նրան», ասել է նա, ավելացնելով, որ Հայաստանին, որը գտնվում է միակողմանի բռնապետության վտանգի տակ, հավասարակշռություն է հարկավոր արտաքին ուժերի ազդեցության մեջ:
Մանուչարյանի խոսքով, դերերի այդպիսի հարաբերակցությունը, Մոսկվայի հետ իրական երկխոսության հնարավորություն չի տալիս, ինչպես եղել է 1988 թ., երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը: Այնժամանակվա երկխոսությունը ԿԿ Կենտկոմի հետ, այն օրերի իրադարձությունների ակտիվ մասնակցի ընդգծմամբ, պարզ ձեւականություն չէր:
«Մոսկվան այն ժամանակ խոսում էր անմիջականորեն ժողովրդի հետ: Եվ անգամ Հայաստանի ԿԿ Կենտկոմի ներկայացուցիչները, որոնք թվում է պետք է իրականացնեին Մոսկվայի կամքը, արտահայտում էին նաեւ իրենց ժողովրդի տեսակետը, հասկանալով, որ այն ժամանակ տիրապետող էր նրա խոսքը»,- նշել է Մանուչարյանը:





























