Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված  ահաբեկչության դեմ (PKK-ի դեմ-խմբ) պայքարի շրջանակներում կիրառվելիք դրամական խրախուսումների համակարգի օրինագիծը գտնվում է Թուրքիայի վարչապետի սեղանին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված նախագծում նախատեսվում է 4-ական մլն լիրա (2,3 մլն դոլար) վճարել այն անձանց, ովքեր կօգնեն ձերբակալել PKK-ի ղեկավար կազմի 50 անդամներից որեւէ մեկին։ Այդ 50 հոգանոց ցուցակում են գտնվում Մուրադ Քարայըլանը, Ջեմիլ Բայըքը, Ֆեհման Հուսեյնը եւ այլոք։

Օրինագծով նախատեսվում է նաեւ PKK-ի գործողությունների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ հաղորդողներին էլ մինչեւ 100 հազար լիրա պարգեւ տալ։

Նշվում է, որ PKK-ի 50 հոգանոց ղեկավար կազմից 20 հոգին գտնվում են Եվրոպայում, մյուս մասը Թուրքիայում եւ Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանում։