Նշանավոր Ապոֆիս  աստերոիդից բացի, գոյություն ունեն  եւս երկու խոշոր երկնային մարմիններ, որոնց հետագծերը  մոտ ժամանակներս  կարող են հատվել Երկրի ուղեծրին: Այս մասին հայտնել է հրթիռա-տիեզերական «Էներգիա» ընկերության  ղեկավար Վիտալի Լոպոտան:

Նրա խոսքով, բախման հնարավորությունը շատ քիչ է, սակայն, չարժե ամբողջովին այն բացառել: «Այդ դեպքում, թե ինչ կարող է կատարվել երկրի հետ, բացատրելու կարիք չկա. խոշոր մասշտաբի  աղետ»,- Լոպոտային մեջբերում է «Ուտրո.ru»-ն:

Նրա խոսքով, վտանգը բացառելու համար, պետք են 70 տ  բեռնունակությամբ հրթիռակիրներ, որոնք հետագիծ կհանեն  գոյություն ունեցող  տիեզերական սարքը, որը ունակ է փոխել մոտեցող աստերոիդի հետագիծը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոսկոսմոսը նախատեսում է դեպի Ապոֆիս  աստերոիդ  բաց թողնել տիեզերական սարքը, աստերոիդը  կարող է Երկրի հետ բախվել 2029 կամ 2036 թթ-ին:

Նրա օգնության Ապոֆիսի վրա նշանացույցեր կտեղադրվի, որոնք թույլ կտան հստակեցնել աստերոիդի ուղեծիրը: