Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նածաստորագրված մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերին։
Թուրքական լրատվամիջոցներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ չնայած Թուրքիան երկար տարիներ ԵՄ-ի դռան մոտ կանգնած սպասում է, իսկ ԵՄ-ն այդ հարցում արագ համաձայնության է գալիս Հայաստանի հետ։
Թուրքական Milliyet-ն էլ նշում է, թե Թուրքիան Բրյուսելի հետ այդ հարցում նոր է ճանապարհային քարտեզ մշակում։
Նշենք, որ հոկտեմբերի 18-ին Բրյուսելում ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը եւ Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին նախաստորագրեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը: Նախատեսվում է, որ նշված համաձայնագրերը կստորագրվեն 2012թ. դեկտեմբերին եւ վավերացման փուլ կմտնեն 2013թ. առաջին կեսին:





























