Հայաստանը 2012թ հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից գազի ներմուծման ծավալներն ավելացրել է 24,3 տոկոսով՝ հասցնելով 1 միլիարդ 322,5 մլն խ/մ-ի:

Հայռուսգազարդի մամուլի ծառայության փոխանցմամբ, բնակչության կողմից 2011թ համեմատ գազի սպառման ծավալներն աճել են 11,8 տոկոսով՝ կազմելով 396,2 մլն խ/մ-ի:

Էներգետիկ սեկտորը գազի սպառումն ավելացրել է 42 տոկոսով՝ հասցնելով 132,5 մլն խ/մ-ի, իսկ արդյունաբերական սեկտորը սպառել է 181,1 մլն խ/մ գազ՝ արձանագրելով 4,2 տոկոս աճ: Այլ սպառողների կողմից օգտագործվել է 114,1 մլն խ/մ գազ: