«Յունիբանկը» բարձրացրել է Magniscard, U-Stream+, U-Boss եւ U-Profy բանկային քարտերի դրամական միջոցների դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը: Այսուհետ այն կկազմի 8% տարեկան ՀՀ դրամով, 5%` ԱՄՆ դոլարով եւ 3%` եվրոյով միջոցների դեպքում: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Քարտային հաշվի վրա հաշվարկվող մինչեւ 8% տոկոսադրույքն այսօր Հայաստանի բանկային շուկայի լավագույն առաջարկներից է:
Magniscard, U-Stream+, U-Boss եւ U-Profy վարկային քարտերը նախատեսված են ընդհանուր սպառողական նպատակների համար եւ առաջարկում են հաճախորդներին լրացուցիչ առավելություններ. մինչեւ 40% զեղչեր առեւտրի եւ ծառայությունների ոլորտում աշխատող մոտ 120 կազմակերպություններում:
Magniscard քարտի գլխավոր առանձնահատկությունն է` առանց եկամուտների մասին տեղեկանք ներկայացնելու մինչեւ 500 հազար դրամի վարկային միջոցների ստացման հնարավորությունն է: Քարտը կարելի է ձեւակերպել բանկի 42 մասնաճյուղերից ցանկացածում` ներկայացնելով միայն անձնագիր եւ սոցիալական քարտ: Վարկային գիծը տրամադրվում է 23-63 տարեկան անձանց` վարկային պատմության հիման վրա: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 24%, որը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ:
U-Stream+ քարտը նախատեսված է UNISTREAM համակարգի մշտական հաճախորդների համար: Վարկային քարտի սահմանաչափը կազմում է 1 մլն դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար, վարկի ժամկետը` մինչեւ 24 ամիս, տոկոսադրույքը` 19-22% տարեկան, որը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ: U-Stream+ վարկի հիմնական առավելություններից է 2 տոկոսային կետով տոկոսադրույքի իջեցման հնարավորությունը` վարկային պայմանագրի գործողության երկրորդ տարում: Դրա համար հաճախորդը տարվա ընթացքում պետք է առնվազն 10 անգամ օգտվի UNISTREAM համակարգից եւ UNIPAY քարտով ամսական իրականացնի առնվազն 5 000 դրամի կոմունալ վճարումներ: U-Stream+ քարտը եւս առանձնանում է ձեւակերպման պարզությամբ. վարկային գծի ստացման համար հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիրը եւ սոցիալական քարտը:
Կազմակերպության հիմնադիրներին եւ ղեկավարներին «Յունիբանկն» առաջարկում է օգտվել U-Boss քարտից, որի վարկային գումարը կազմում է մինչեւ 5 մլն դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար/եվրո: Վարկային միջոցները տրամադրվում են մինչեւ 36 ամիս ժամկետով` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորությամբ: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 20%, որը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ:
U-Profy վարկային քարտը հիմնականում նախատեսված է աշխատավարձային ծրագրերի համար: Քարտի վարկային սահմանաչափը կազմում է մինչեւ հարկված աշխատավարձի քառապատիկը եւ տրամադրվում է մինչեւ 24 ամիս ժամկետով: Տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած 20%: Վարկային գծի ձեւակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից` աշխատավարձի եւ զբաղեցրած պաշտոնի մասին:





























