Մահապարտ-ահաբեկիչը ինքն իրեն պայթեցրել է Իրանի Սիստան եւ Բալուջիստան նահանգի Չաբահար քաղաքում: Ահաբեկչից բացի պայթյունից մահացել է եւս երկու մարդ: Պայթյունի վայրում գտնվող մի քանի քաղաքացիներ եւ ոստիկաններ տուժել են:
Ահաբեկիչը նախատեսում էր պայթյունն իրագործել մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, սակայն ոստիկանությունը փակել է նրա ճանապարհը: Հաղորդվում է, որ նրա վրա շահիդի գոտի է եղել: Մահապարտը հասցրել է պայթյուն իրականացնել փողոցում, գրում է Iran.ru-ն: Այնուամենայնիվ ոստիկաններին հաջողվել է կանխել ավելի խոշոր ահաբեկությունը, որի ժամանակ զոհերի թիվը ավելի շատ կլինեին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:





























