Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած  խորհրդարանական ընտրությունների արդյունքները` ստորագրելով վերջնական հաշվետվությունը:

Հաշվետվության մեջ մտցված վերջնական տվյալների համաձայն  «Բիձինա Իվանիշվիլի- Վրացական երազանք» ընտրական բլոկը հավաքել է ձայների 54, 97 տոկոսը, նրա օգտին քվեարկել են 1 միլիոն 181 հազար 863 ընտրող: «Միասնական  ազգային շաժում» կուսակցությունը  հավաքել է 40,34 տոկոս ձայն, որի համար քվեարկել են 867 հազար 432 ընտրող: Մնացած կուսակցություները չեն կարողացել հատել 5 տոկոսի սահմանը, հաղորդում է «Պիկ» հեռուստաընկերությունը: Ընտրություններում ընտրողների ակտիվությունը  կազմել է 59 տոկոս, ընտրություններին մասնակցել է 2 միլիոն 150 հազար 197 մարդ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով «Վրացական երազանքը» ստացել է Վրաստանի խորհրդարանի 150 տեղերից 85-ը, «Ազգային շարժումը»` 65 մանդատ, նշում է «Նովոստի-Գրուզիան»:

Նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Քութաիսիում: