Ադրբեջանի բանակում հոկտեմբերի 19-ին հերթական միջադեպն է եղել:

Ինչպես հաղորդում է APA-ն, 18-ամյա Ալիյար Արիֆ օղլու Զուլֆուղարովը զոհվել է իրեն ամրակցված հաշվեցուցակային զենքի կրակոցից: Փաստի առիթով քրգործ է հարուցվել: Ալիյար Զուլֆուղարովը զորակոչվել էր այս տարվա ապրիլին Իսմայիլինյան շրջանից:

Ադրբեջանի բանակում միջադեպերը պարբերական բնույթ են կրում, ամեն շաբաթ զինծառայողների մահվան մասին տեղեկություններ են ստացվում: Բոլոր դեպքերը ներկայացվում են որպես «դժբախտ միջադեպ» կամ «հակառակորդի գնդակից մահ»: