Իրանը պատրաստ է մոտ ապագայում Ռուսաստանից 11-13 մլրդ դոլարի սպառազինություններ եւ տեխնիկա գնել: Այս մասին հաղորդել է  Զենքի միջազգային վաճառքի վերլուծության կենտրոնի ղեկավար Իգոր Կորոտչենկոն` Մերձավոր եւ Միջին Արեւելքի հարցերին նվիրված կլոր սեղանից հետո:

Նա ակնհայտ է համարել փաստը, որ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ  պատժամիջոցներն ընդունվել են ԱՄՆ ճնշման ներքո: «Միաժամանակ նշված պատժամիջոցները որեւէ սահմանափակում չեն նախատեսում Իրան պաշտպանական սպառազինություններ, մասնավորապես ՀՕՊ համակարգեր, արտահանելու վերաբերյալ, ինչը ժամանակին ընդունել է  նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը»,-ասել է Կորոտչենկոն, տեղեկացնում է «Վզգլյադը»: