Ամանորից առաջ Հայաստանում ձվի դեֆիցիտ չի գոյանա: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արզնի կաթ» ընկերության հիմնադիր Արմեն Ջանվելյանը:

«Տեխնոլոգիական գործընթացներն այնպես են պլանավորվել, որ դեկտեմբերի 1-ից գործող 4-5 խոշոր թռչնաֆաբրիկաներն իրենց պահուստավորած ձուն կունենան եւ շուկան կբավարարեն: Նոր տարում հաստատ թանկացում չի լինի, եթե խանութներն ու վերավաճառողները գին չբարձրացնեն»,-ասաց Ա. Ջանվելյանը: Նա հավաստիացրեց, որ ձվի առաջարկը եւ առաջիկայում եւ Նոր տարուց առաջ կլինի նորմալ մակարդակում: