Մեծամոր-էջմիածին ավտոճանապարհի 2-րդ կմ֊ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 19-ին, ժամը 17.55-ին:  Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2121» մակնիշի 02 LO 448 պհամարանիշով ավտոմեքենան բախվել է «Ալֆա Ռոմեո» մակնիշի 29 ԱՕ 906 համարանիշով ավտոմեքենային:

Նախնական տվյալներով` կա 5 տուժած, որոնք տեղափոխվել են Մեծամորի բկ: ԱԻՆ-ից խոստացել են տրամադրել լրացուցիչ ինֆորմացիա: