«Զվարթնոց» օդանավակայանում «Արմավիայի» սպասարկման հետ կապված դժվարությունները գրեթե չեն խանգարում զբոսաշրջիկների Հայաստան ժամանմանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայկական տուրօպերատորներից մեկը:

«Միջազգային զբոսաշրջիկները նախընտրում են ժամանել օտարերկրյա ավիաընկերությունների չվերթերով: Այստեղ «Արմավիայի» մասնաբաժինը բավականին փոքր է: Ռուսաստանցիները նախընտրում են ժամանել «Աերոֆլոտի» եւ «Սիբիրի» միջոցով, օտարերկրացիները` արեւմտյան ավիաընկերություններով»,-ասաց նա` ավելացնելով, որ հենց  այս պահին սպասում է  ռուսաստանցի հյուրերի, ովքեր գալու են «Արմավիայի» չվերթով:

«Ամեն ժամ սպասում ենք թռիչքների թույլտվության մասին նորությունների»,-ավելացրեց նա: