Շրի Լանկայում համաճարակային իրավիճակ է ստեղծվել` կապված արեւադարձային տենդի հետ: Ռուսաստանի ԱԳՆ-ն անգամ հանդես է եկել հայտարարությամբ եւ իրավիճակի մասին զգուշացրել ռուսաստանցի զբոսաշրջիկներին:
Ինչպես հաղորդել է «Ռոստուրիզմի» կայքը, վկայակոչելով Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանատան տվյալները, միայն ընթացիկ տարվա ինն ամիսներին երկրում հիվանդացել է 32 360 մարդ, այն դեպքում, երբ 2007թ. ողջ ընթացքում 7332 հիվանդ է գրանցվել: Ընդ որում ` նկատվում է նաեւ վարակի տարածման միտումների արագացում:
Հաղորդվում է, որ տեղի առողջապահական մարմիների ջանքերը` կանխելու համաճարակի տարծումը, առայժմ արդյունք չեն տալիս:





























