Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն սրտամկանի կաթված է տարել, հաղորդում է ամերիկյան իսպանալեզու «Nuevo Herald» պարբերականը:
Վենեսուելացի բժիշկ Խոսե Մարկինայի խոսքով` Կաստրոն ոչ ոքի չի ճանաչում: Նա ասել է, որ Կաստրոն այդ վիճակում կարող է շասբաթներ մնալ: «Կարելի է ասել, որ մենք նրան այլեւս երբեք չենք տեսնի հանրության մեջ»,-ասել է բժիշկը:
Կաստրոն, հնարավոր է, սնվում է հատուկ զոնդի միջոցով, ինչը մեծացնում է շնչառական բարդությունների եւ վարակներ ռիսկը, գրում է «Իբտերֆաքսը»:
Կուբայում Ռուսաստանի դեսպանատանը սակայն չե հաստատել Մարկինայի ասածները, քանի որ պաշտոնական հաղորդագրություն չի եղել:
Նշենք, որ Ֆիդել Կաստրոն Կուբան ղեկավարել է 1976-2008թթ.: Հիվանդությունից հետո նա իշխանությունը փոխանցել էր եղբորը` Ռաուլին:




























