Ըստ պաշտոնական տվյալների` հոկտեմբերի 19-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հզոր պայթյունի հետեւանքով սպանվել է 8, վիրավորվել 110 մարդ, սակայն հայերի զոհվելու կամ վիրավորվելու մասին պաշտոնական տեղեկություններ չկան, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց լիբանանյան «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Կանդահարյանը:

Չճշտված տվյալներով` վիրավորների թվում հայ տղա կա: Կանդահարյանը եւս նշեց, որ  տվյալ պահին արդեն հայտնի է, որ ահաբեկչության թիրախը եղել է լիբանանյան հատուկ ծառայությունների ղեկավարներից գեներալ Վասամ ալ Հասանը: Լիբանանում հոկտեմբերի 20 –ին սուգ է հայտարարված:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բեյրութի` առավելապես քրիստոնյաներով բնակեցված արեւելյան մասում պայթյուն է որոտացել: