Հյուսիսային Չինաստանում հոկտեմբերի 20-ին 30 մեքենաներ են բախվել: Խոշոր վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 07:00-ին «Տյանշան-Տյանցզին» մայրուղում:

Ինչպես «Սինհուային» վկայակոչելով հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը,  բախման հետեւանքով մի քանի մեքենաներ բռնկվել են: Դեպքի վայրից հրապարակված լուսանկարներում տեսանելի է,  որ մի քանի մեքենաներ ամբողջովին այրվել են: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները եւ հրշեջները:

Զոհերի եւ վիրավորների մասին դեռեւս չի հաղորդվում: