ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ ԱԽ-ն դատապարտել են Բեյրութի պայթյունը` կոչ անելով հետաքննել այդ ահաբեկչությունը եւ պատժել մեղավորներին, հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:
ԱԽ-ն, կրկնելով ահաբեկչության անընդունելիոթյան մասին իր դիրքորոշումը, խոստացել է աջակցել լիբանանյան կառավարությանը, որպեսզի ահաբեկչություն իրագործողները, կազմակերպիչները եւ նրանք, ովքեր վճարել են այդ ծրագրի համար, դատարանում հայտնվեն, հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:
Հիշեցնենք, որ ըստ վերջին տվյալների` Բեյրութում պայթյունի զոհ են դարձել 8 մարդ, այդ թվում` մեկ հայուհի: Ահաբեկչության նպատակը լիբանանյան հատու ծառայություններից մեկի ղեկավար, ջոկատային գեներալ Վիսալ ալ Հասանն էր: Հզոր պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին` քաղաքի արեւելյան թաղամասում, որը հիմնականում բնակեցված է քրիստոնյաներով: Ականատեսները հայտնում են պայթյունի վայրում սեւ ծխի ամպերի մասին: Հոկտեմբերի 20-ին Լիբանանում հայտարարվել է սգո օր:



























