ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վերջերս պարզել է, որ իրեն ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում ռոտացիոն սկզբունքով կարող է փոխարինել ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։
«ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության շուրջ նման իրավիճակ է ստեղծվել այն պատճառով, որ սկզբնապես պայմանավորված Զարուհի Փոստանջյան-Արմեն Ռուստամյան ռոտացիան որոշվել է չեղյալ ճանաչել` այն փոխարինելով Զուրաբյան-Շահգելդյան ռոտացիայով:
Լ. Զուրաբյանը պատրաստ է աղմուկ բարձրացնել, բողոքել եւ իր խախտված իրավունքները պաշտպանել միջազգային ատյաններում: Բայց նա հույս ունի, որ իշխանությունները կարոդ են հրաժարվել իրեն փոխարինելու մտադրությունից, դրանով զերծ մնալով միջազգային աղմուկից եւ խայտառակությունից: Մեր թղթակցին չի հաջողվել այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Լեւոն Զուրաբյանից, քանի որ հիմա նա հասանելի է միայն «այլընտրանքային» լրատվամիջոցների համար: Բացի այդ, ասում են, որ տեւական ժամանակ է` Լեւոն Զուրաբյանն իր հայտարարությունները համաձայնեցնում է ոչ միայն իր անմիջական ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ»,- գրում է «168 ժամը»։





























