Facebook սոցցանցը որոշել է հրաժարվել իր գործառույթներից մեկից: Օգտվողներն այլեւս չեն կարող հարցումներ անցկացնել: Նրանց համար «Հարց տալ» (Questions) գործառույթն անհասանելի կլինի:
Դա վերաբերում է միայն շարքային օգտվողներին: Հարցումներ իրականացնելը նախկինի պես հնարավոր է խմբերում եւ ընկերության պաշտոնական էջերում:
Ընկերությունում խոստովանել են, որ «Հարց տալ» գործառույթն իր գոյության 2 տարվա ընթացքում այդպես էլ հարկ եղած տարածվածությունը չստացավ: Փոխարենը խոստացել են ուշադրությունը կենտրոնացնել այլ նորամուծությունների վրա, հայտնում է ՆՏՎ-ն: Սպասվում է, որ աշխարհի խոշորագույն սոցցանցը մոտ ժամանակներս որոնման սեփական համակարգը կունենա:
«Հարց տալ» գործառույթը թողարկվել էր 2010 թվականին: Այն դեռեւս կցված է օգտվողի հնարավոր հրապարակումներում: Դրա կողքին առաջարկվում է հրապարակել կարգավիճակի թարմացումը, լուսանկար կամ տեսանյութ:





























