Հոկտեմբերի 21-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության վարչության ընդլայնված նիստ՝ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

 «Ժամանակի» տեղեկություններով, նիստում, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացվի Խաչատուր Քոքոբելյանին ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից հեռացնելու մասին։ Սրանով էլ վերջ կդրվի «Ժառանգություն» - «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համագործակցությանը։ Վերջինիս ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը կշարունակի մնալ «Ժառանգություն» խմբակցությունում, քանի որ օրենսդրությունն է այդպես պահանջում, բայց դա կլինի ձեւական»,- գրում է «Ժամանակը»։