Պանամայի մայրաքաղաքում հոկտեմբերի 19-ին զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Բնակիչները բողոքում էին կառավարության ընդունած օրենքի դեմ, որը թույլատրում է քաղաքի գոտիներից մեկում հողատարածքների վաճառքը: Ըստ մեքսիկական հեռուստատեսության հաղորդման` զոհվել է 9-ամյա տղա:

Նախնական տվյալներով` երեխային կրակել են ոստիկանները, որոնք փորձում էին ցրել ցուցարարներին:  Տուժածին հասցրել են հիվանդանոց տեղափոխել, սակայն բժիշկների ջանքերն ապարդյուն են անցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ոստիկանությունը հայտնում է, որ առնվազն 13 մարդ վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց: Տուժածների շարքում կան 3 ոստիկաններ: 

Ցուցարարները կոտրել են մի քանի մեքենաներ, թալանել են  պահեստները եւ վնասել կայանները: Ձերբակալվել են տասնյակ մարդիկ, Պանամայի քաղաքի փողոցներում ցուցարարները շարունակում են այրել մեքենաների անվադողերը: