Չիլիի մայրաքաղաքում հոկտեմբերի 20-ի գիշերը խոշոր վթար է տեղի ունեցել, բախվել են ավտոբուսն ու բեռնատարը: Զոհվել է 3 մարդ:
Մայրաքաղաք Սանտյագոյի խաչմերուկում բեռնատարը բախվել է ավտոբուսին, որից հետո երկուսն էլ թռել են ավտոբուսի կանգառ: Զոհվել են մեկ կին եւ երկու տղամարդ, եւս 23 մարդ վիրավորվել են, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ըստ նախնական տեղեկության` վթարի պատճառ է դարձել բեռնատարի արգելակների անսարքությունը:



























