Նիգերիայում ` Մայդուգուրի քաղաքի սենատորի տանը, ձերբակալվել է իսլամիստական «Բոքո Հարամ» խմբավորման բարձրաստիճան անդամներից մեկը: Այդ մասին հայտնում են երկրի զինված ուժերի ներկայացուցիչները:
Հետախուզման մեջ գտնվող Մոհամեդ Բենին ձերբակալել են հատուկ գործողութան ընթացքում: Հետախուզական ծառայությունը տեղեկություն էր ստացել, որ կասկածյալը գտնվում է սենատորի տանը, հայտնում է «gazeta.ru»-ն:
«Բոքո Հարամը» նիգերական ծայրահեղական իսլամիստական խմբավորում է, որի գլխավոր նպատակը ամբողջ Նիգերիայի տարածքով շարիաթ տարածելն է եւ արեւմտյան կենսակերպն արմատախիլ անելը:
Նիգերիայի հյուսիսային եւ կենտրոնական մասում վերջին 3 տարիներին «Բոքո Հարամի» գործողությունները հանգեցրել են ավելի քան 3 հազար մարդու մահվան։





























