Վերջերս տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ գործարար, Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կարող է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում:

«Երեկ մեր թղթակցի հետ զրույցում Խ. Սուքիասյանն, ըստ էության, չի հերքել այդ տեղեկությունները: Մեր թղթակցի հարցին` հնարավո՞ր է առաջադրեք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում, Խ. Սուքիասյանը պատասխանել է. «Եկեք անձերի հարցը չբերենք առաջ: Կարեւորը համակարգային հարցերն են: Պարզ է, որ ինչ-որ անձեր գալու են, իրենց գաղափարներով, արժեքներով: Սակայն եկեք չկենտրոնանանք դրա վրա»»,- մեջբերում է «168 ժամը»։