Աֆղանստանում թալիբները թունավորել են մի քան ոստիկանների եւ տիրացել են նրանց զենքին: Դեպքը տեղի է ունեցել Հելմանդ նահանգի հարավային Գերիշկ վարչական շրջանի Սարբանդ շրջանում:
Ինչպես փոխանցում է լրատվական «Պաժվակ» գործակալությունը, անվտանգության ուժերի 7 աշխատակիցների ինքնազգացողությունն ընթրիքից հետո վատացել է, եւ նրանք մահացել են: Դրանից հետո թալիբները մտել են ոստիկանական տարածք եւ տարել են ողջ գույքը, այդ թվում՝ զենք-զինամթերքը: Դեպքի վայրում աշխատում է ՆԳՆ-ն, որը պետք է ուսումնասիրի ոստիկանների մահվան հանգամանքները, փոխանցում է «Գոլոս Ռոսիին»:
Հիշեցնենք, որ 2014թ. վերջին Աֆղանստանում ամբողջովին կավարտվի օտարերկրյա բանակի կողմից անվտանգության ապահովման պատասխանատվությունն աֆղանական կողմին`բանակին եւ ոստիկանությանը փոխանցելու գործընթացը: Գործընթացը բաժանված է 4 փուլերի, այժմ երկրում ընթանում է գործընթացի 3-րդ փուլը:




























