Երիտասարդ ճապոնացին Ֆուկուոկա նահանգում սպանդ է կազմակերպել: Հարձակման արդյունքում 6 մարդ է տուժել: Երիտասարդը մարդկանց վրա հարձակվել է խոհանոցային դանակով:
Ոստիկանների տվյալներով՝ 26-ամյա Կիմիտակա Նականոն, ում արդեն ձերբակալել են ոստիկանները, գործազուրկ է: Տուժածներից ոչ մեկի հետ նա ծանոթ չի եղել: Այդ քայլին դիմել է, «քանի որ այդպես է ցանկացել», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
6 տուժածներից 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ձերբակալված Նականոն վնասազերծվել է ոստիկանների կողմից:




























