Թեհարնից 500 կմ հեռավորության վրա ողբերգական պատահար է տեղի ունեցել: Վթարի է ենթարկվել ուսանողների տեղափոխող ավտոբուսը:
AP-ն վկայակոչելով ոստիկանության գնդապետ Մուհամնեդ Մեհմանդարին` հաղորդում է 21 զոհի եւ 23 վիրավորի մասին: «Մեհր» գործակալության տվյալներով` զոհերի թիվը հասնում է 26-ի, վիրավորները 18-ն են: Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն:
Նախնական տվյալներվ` ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը` թաց ճանապարհի վրա բարձր արագության պատճառով:
Նշենք, որ Իրանն այն երկրների շարքում է, որոնք աչքի են ընկնում ավտոճանապարհային պատահարների բարձր քանակությամբ:





























