«Մահմեդական եղբայրների» եգիպտական թեւը` «Ազատության եւ արդարության կուսակցությունը» ղեկավարելու է չափավոր պահպանողական, 61-ամյա Սաադ ալ Կատատնին: Նախկին առաջնորդ Մուհամեդ Մուրսին` զբաղեցնելով բարձր պաշտոն, դուրս էր եկել «Մահմեդական եղբայրների» շարքերից:

Հոկտեմբերի 19-ին կայացած իսլամիստների համագումարում ալ Կատատնիի թեկնածությունը պաշտպանել է պատվիրակների 67%-ը, հաղորդում է  Associated Press-ը:

Միաժամանակ` հոկտեմբերի 19-ին Կահիրեում մոտ 10 հազ. ցուցարարներ «Մահմեդական եղբայրներից»  պահանջել են ներողություն խնդրել նախորդ շաբաթ տեղի ունեցած իրադարձությունների համար եւ կոչ են արել, որպեսզի նոր սահմանադրությունն արտացոլի հանրության բոլոր խմբերի շահերը»:

Նշենք, որ նախորդ շաբաթ Թահրիր հրապարկում ցույցերը վերածվել էին բախումների երկու քաղաքական ուժերի ակտիվիստների միջեւ: